«Չկա մի հայ, որ այսօրվա հետ կապված հոգու խորքում հպարտություն չապրի. 101 տարի առաջ մեր պապերը այդ սպանդի հոգեբանությանը վերջ տվեցին»,- այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ հետագա բոլոր հաղթանակների հիմքը դրվել է 101 տարի առաջ այս օրը:
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցի առնչությամբ մեր զրուցակիցն ասաց. «Տեսեք՝ այս հրաշք ֆոնի վրա ուր ենք տեղափոպվում», և հավելեց. «Ամեն մեկս մեր արածի համար ժամանակին պիտի պատասխան տանք: Թող դա դաս լինի բոլորիս համար, նաև՝ նոր իշխանության եկողների համար: Պատմությունը չի կարելի խեղել, և որևէ մեկը իրեն օրենքից վեր չպետք է դասի: Ժամանակը ամեն մեկին իր տեղն է դնելու»:
Մեր զրուցակիցը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կողմից թիմ հավաքելու հարցին, հիշեցրեց, որ ազատամարտիկները պատերազմում կռվել են բազում վարձկանների դեմ. «Իսկ այսօր ազգը հավաքվել է գաղափարի շուրջ, որի դեմ վարձկանները չեն կարող կռվել»:










































