Գերագույն ռադայի կողմից Ուկրաինայի վարչապետ նշանակված Արսենի Յացենյուկը մտադիր է մարտի 13-ին ելույթ ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
«Հինգշաբթի օրը ես ելույթ կունենամ ՄԱԿ-ի ԱԽ նիստում, որտեղ կդիտարկեմ դրությունն Ուկրաինայում»,- Կիևում հայտարարել է Յացենյուկը:
Քաղաքական գործիչը նշել է, որ Ուկրաինան բոլոր ուժերով կձգտի պահպանել երկրի ամբողջականությունը:









































