Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի Շանլըուրֆա քաղաքում բացել է երկրի ամենամեծ ջրային թունելը՝ մեծությամբ 5-րդը աշխարհում: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Ջրային թունելը կառուցվել է տարածաշրջանային զարգացման նախագծի շրջանակում, որի նպատակն է Թուրքիայի չզարգացած հատվածներում տնտեսության ու գյուղատնտեսության խթանումը:
Էրդողանի խոսքով՝ շնորհիվ նոր զարգացումների՝ մոտ 200 հազար մարդ տարածաշրջանում կապահովվի աշխատանքով:
Երբ այս տարվա վերջին թունելի համար պոմպային կայանների շինարարությունն ավարտվի, նախագծի ընդհանուր արժեքը կգերազանցի 900 մլն դոլարը:







































