Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից կանանց և աղջիկներին շնորհավորական բացիկներ և ծաղիկներ նվիրելը շարունակվել է ամբողջ օրվա ընթացքում: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ խորհրդանշանական 8-ով ձևավորված և ծաղիկներով լեցուն զամբյուղից վարդեր ու բացիկներ են հանձնվել նաև Կարապի լճի հարակից տարածքով անցորդ կանանց, աղջիկներին, նաև Երևանի ամենափոքրիկ բնակչուհիներին:
Եվ չնայած փողոցների տոնական օրվան հատուկ բազմամարդությանը՝ զբոսնող կանանցից ոչ ոք ձեռնունայն չի հեռացել. բոլորը տուն են շտապել ծաղիկներով ու շնորհավորական բացիկներով:









































