Այսօր ժամը 10:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավետիսյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում թափված է սնդիկի նման անհայտ նյութ:
Դեպքի վայր մեկնած Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները, հաստատել են, որ ճանապարհին թափված է սնդիկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել առողջապահության և բնապահպանության նախարարությունները, ինչպես նաև ճանապարհային ոստիկանությունը, որը փակել է ճանապարհի նշված հատվածը:
Այս պահին դեպքի վայրում են համապատասխան ծառայությունների մասնագետներ, որոնք իրականացնում են սնդիկի վնասազերծման (դեմերկուրիզացիայի) աշխատանքներ:








































