Դամասկոսի գործողությունները սպառնում են խափանել քիմիական զենքի ոչնչացման՝ համաշխարհային հանրության կողմից հաստատված ժամկետները: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ Պետդեպի մամլո ծառայության ղեկավար Ջեն Պսակին՝ գրում է Trend-ը:
Նրա խոսքերով՝ «ԱՄՆ-ը, ինչպես նախկինում, անհանգստացած է, որ Բաշար Ասադի ռեժիմը երկու միջանկյալ ժամկետ բաց է թողել» Սիրիայի սահմաններից ռազմական թունավոր նյութերի դուրսբերման համար: «Սիրիայի իշխանությունները բավականին հետ են մնացել ոչնչացման գրաֆիկից»,- նշել է Պսակին:
Այնուհանդերձ՝ նա խոստովանել է, որ վերջերս Սիրիայի կառավարությունը արագացրել է ուտիլիզացման համար քիմիկատների դուրսբերման գործընթացը:
«Սակայն ռեժիմի նախկին անգործությունը սպառնալիքի տակ է դնում քիմիական նյութերի ոչնչացման վերջնաժամկետը, որը նախատեսվում է հունիսի 30-ին»,- հավելել է Պսակին:
Նա կարծում է, որ դեռևս հնարավոր է քիմիական զենքն ամբողջությամբ ոչնչացնել մինչև հունիսի 30-ը:








































