Երկուշաբթի օրը Վաշինգտոնում Կանադայի դեսպանատուն կփոխանցվի 2 արկղ գարեջուր, որի վրա նախագահ Բարաք Օբաման գրազ էր եկել Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հետ՝ Սոչիի Օլիմպիադայի արդյունքների վերաբերյալ: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
«Երկուշաբթի օրը սպասեք 2 արկղ թարմ գարեջուր՝ Սպիտակ տնից @pmharper-ի համար նախագահ Բարաք Օբամայից: ԱՄՆ նախագահի անունից շնորհավորում ենք Կանադային հաղթանակի առթիվ (միայն այս անգամ): Սպասեք ռևանշի»,- նշվում է Կանադայի իշխանություններին ուղղված հաղորդագրությունում:







































