Հանրահայտ ամերիկյան Newsweek շաբաթաթերթը կրկին կթողարկվի տպագիր ձևաչափով: Ինչպես հայտնել են պարբերականի սեփականատերը հանդիսացող IBT Media ընկերության ներկայացուցիչները՝ 15-ամսյա դադարից հետո առաջին տպագիր համարը վաճառքի կհանվի արդեն այսօր: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Ծրագրվում է, որ այդ թողարկման տպաքանակը կկազմի 70 հազար, իսկ մեկ օրինակի արժեքը՝ 7.99 դոլար: Համեմատության համար նշենք, որ 1990-ականներին, երբ պարբերականը գտնվում էր ժողովրդականության գագաթնակետին, տպաքանակը կազմում էր 3.3 մլն: Շաբաթաթերթում հրատարակվող հոդվածները համացանցում հասանելի կլինեն անվճար:
Newsweek-ը հիմնադրվել է 1933-ին՝ հայտնի Time ամսագրի նախկին խմբագիր Թոմաս Մարտինի կողմից:










































