Ճապոնիայի ոստիկանությունը Մեքսիկայից բերված մարմարե մոնոլիտում հայտնաբերել է երկրի մաքսային ծառայության պատմության մեջ կոկաինի և այլ թմրանյութերի ամենախոշոր խմբաքանակը՝ մոտ 500 կգ: Այս մասին գրում է «Մայնիթի» թերթը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրներին:
Թերթի տվյալներով՝ Ճապոնիայի Ֆուկոակա և Յոկոգամա քաղաքների նավահանգիստներում մաքսային ծառայություններն ու ոստիկանությունը հունվարի կեսերին ռենտգեն լուսավորման միջոցով հայտնաբերել են մարմարե մոնոլիտում թաքցված 1.5 տոննա փոշենման նյութ:
Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել մի քանի մարդու՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության կասկածանքով: Սև շուկայում այդ խմբաքանակի կոկաինն արժե 350 մլն դոլար:









































