«Հրապարակ»-ը գրում է. «Սյունիքը նորից պատերազմի շեմին է. նախկին մարզպետ տխրահռչակ Լիսկան, որոշ տեղեկություններով, արդեն իսկ դիվերսիոն գործողություններ է իրականացնում մարզում, և մեծ է հավանականությունը, որ նա նորից «կկրակի»:
Հունիսին Գորիս քաղաքում քաղաքապետի ընտրություններ են, «գծերից ընկած» Սուրեն Խաչատրյանը որոշել է կրկին գլուխ բարձրացնել և, մարզային խոսքուզրույցի համաձայն, հիմիկվանից զբաղված է յուրային քաղաքապետացուի ընտրության հարցերով: Նա փորձում է նորից վերականգնել իր նախկին ազդեցությունը:
Ըստ ամենայնի՝ նույն նպատակով են նաև Լիսկայի այցելություններն ու հանդիպումները իշխանության գալու հավանական շանսեր ունեցող ուժերի և անհատների հետ: Այս լուսանկարից երևում է, որ նախկին մարզպետը բոլորովին վերջերս՝ փետրվար ամսին, հանդիպել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, չի բացառվում, որ վերջինին փորձում է իրեն համախոհ դարձնել՝ ներքաշելով Գորիսում պատերազմական թոհուբոհի մեջ։
Սրանով է թերևս պայմանավորված այն հանգամանքը, որ, չնայած մինչև հունիս դեռ բավական ժամանակ կա, բայց արդեն իսկ աշխուժություն է նկատվում:»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։









































