Ինտերպոլը հայց է ստացել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի ձերբակալման միջազգային շրջաբերականում (ցիրկուլյար) ներառելու մասին՝ ասվում է կազմակերպության կայքում հայտնված հաղորդագրությունում: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Նշվում է, որ ուկրաինական իշխանությունների կողմից հայցը պատճառաբանվում է Յանուկովիչի կողմից իշխանության չարաշահմամբ և սպանություններով: Նրան կարմիր անկյունակով շրջաբերականում ներառելու հայցը ստացել է Լիոնում գտնվող Ինտերպոլի գլխավոր գրասենյակը՝ մարտի 5-ին:
Կարմիր անկյունակով միջազգային շրջաբերականն Ինտերպոլի կայքում նշանակում է, որ կազմակերպության մասնակից երկրները կարող են ձեռնարկել ցանկացած համապատասխան միջոցառումներ իրենց օրենսդրության շրջանակում՝ տվյալ անձին ձերբակալելու համար:









































