Թուրքիայում սկսել է տարածվել համակարգչային վիրուս, որը չարագործին տալիս է իր զոհին շանտաժի ենթարկելու հնարավորություն: Վիրուսի հետ կապված ամենից շատ միջադեպերը դեռևս գրանցվել են Դենիզլի նահանգում: Այս մասին հայտնոում է ITAR-TASS-ը:
Վերջին շրջանում վարակված համակարգիչների թիվն աճել է: Նահանգի անվտանգության վարչությունն իր կայքում քաղաքացիներին նախազգուշացրել է վտանգի մասին և տվել ցուցումներ այն մասին, թե ինչպես խուսափել ծուղակում հայտնվելուց:
Չարագործները փոստով նամակ են ուղարկում զոհերին բջջայինի համար էլեկտրոնային հաշվով՝ նման այն նամակներին, որոնք ուղարկում են բջջային օպերատորներն իրենց հաճախորդներին: Ֆայլը բացելուն պես վիրուսն ակտիվանում է և սկսում կոդավորել համակարգչում եղած բոլոր տվյալները՝ ամբողջովին արգելափակելով դրա աշխատանքը: Դրանից հետո կապի են դուրս գալիս չարագործներն ու գումար պահանջում:








































