Yahoo-ն շուտով կարգելի իր համացանցային ծառայությունների հասանելիությունը Google-ի ու Facebook-ի օգտահաշիվներով: Դրանց կփոխարինի դեպի ծառայություններ մուտքի սեփական համակարգը՝ Yahoo ID-ն: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով մամլո ծառայությանը:
Առաջին անգամ Yahoo ID-ն կկիրառվի Yahoo Sports Tourney Pick’Em կայք մուտքի համար, որը նվիրված կլինի ԱՄՆ NCAA առաջին դիվիզիոնի բասկետբոլային մրցաշարին: Մրցումները կսկսվեն այս ամիս՝ ավելի ուշ:
Yahoo ID-ն ներմուծվում է ընկերության գլխավոր տնօրեն Մարիսա Մայերի նախաձեռնությամբ, որը գլխավորում է ընկերությունը 2011 թվականից:







































