Սևաստոպոլում ռուս զինվորականները կալանքի տակ են վերցրել ուկրաինական ուղղաթիռ, որը լրագրողներ է տեղափոխել: Այս մասին Facebook սոցիալական ցանցում գրել է Պաշտպանության նախարարության Ղրիմի մեդիակենտրոնի հրամանատար Վլադիսլավ Սելենյովը:
Հաղորդագրության համաձայն՝ ուղղաթիռը լրագրողներին հասցրել է Սևաստոպոլի ավիագործարանի տարածք:
Ռուս զինվորականները կալանքի տակ են վերցրել ուղղաթիռը, հենց որ լրագրողները լքել են գործարանի տարածքը: Ուղղաթիռի աշխատակազմին դուրս են բերել շարասյան ուղեկցությամբ:







































