Հաղթանակի և խաղաղության տոնի, Արցախի պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 27-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում, մայիսի 9-ին, Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին: Սերժ Սարգսյանին ուղեկցել է նաև թոռնիկը:
Սարգսյանը այցելել է նաև Շուշի` ծաղիկներ խոնարհել Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:









































