Ուկրաինայի գլխավոր դատախազությունը «Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշին ձերբակալելու և Ռուսաստանին հանձնելու հիմքեր չի տեսնում, տեղեկացվում է դատախազության կայքում: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ՌԴ-ի իրազեկ մարմիններից համապատասխան միջնորդություն ստանալու դեպքում դրա քննարկումը կկազմակերպվի Ուկրաինայի օրենսդրության համաձայն: Մասնավորապես, Յարոշի Ուկրաինայի քաղաքացի լինելու կապակցությամբ, նրա հանձնման մասին միջնորդությունը կմերժվի:
Ընդ որում, դատախազությունում նշել են, որ ներկա պահին այդպիսի միջնորդություն չի ստացվել:
Չորեքշաբթի օրը, Ռուսաստանը Յարոշի վերաբերյալ միջազգային հետախուզում է հայտարարել, նրան մեղադրում են հրապարակավ ահաբեկչական և ծայրահեղական կոչեր անելու մեջ, գրում է gazeta.ru-ն:








































