«Սպեցտեխնոէքսպորտ» ուկրաինական ռազմական ընկերությունը թուրքական Makina ve Kimya Endustrisi (MKEK) պետական կորպորացիայի հետ նախնական պայմանագիր է կնքել՝120 միլիմետրանոց տանկայյին հրթիռների մատակարարման համար։
Այս մասին ասվում է ձեռնարկության կայքում։
![]()
Նշվում է, որ խոսքը «Կոնուս» հրթիռների մասին է։ Ուկրաինական ձեռնարկությունը նաև Թուրքիա կմտակարարի հրթիռները տանկերին ինտեգրելու համար սարքեր, որոնք օգտագործում է Թուրքիայի բանակը։
Նշվում է, որ տվյալ պահին կողմերը համաձայնեցրել են արժեքը և զինատեսակների քանակը, որոնք կմատակարարվեն։










































