Wednesday, 24 06 2026
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ

Երևանի եվրասիական «կա՛մ-կա՛մ»-ը. անազատ անկման հնգամյակը

Եվրոպական միությունը 30 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանի հյուսիսային երեք մարզերում տնտեսական զարգացմանը նպաստող ծրագրերի համար: Այդ մասին հայտնել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: Հատկանշական է, որ այդ մասին հայտարարություն հնչում է Երևանում ԵՏՄ վարչապետների հավաքին զուգահեռ, որի ընթացքում քննարկվում են եվրասիական տնտեսական ինտեգրացիային առնչվող հարցեր: Արդեն հնգամյակին մոտեցող այդ կառույցը՝ մայիսին կլրանա դրա հիմնադրման հինգ տարին, դեռևս շարունակում է քննարկել տնտեսական միության էֆեկտիվ գործունեությանն առնչվող ինտեգրացիոն մեխանիզմների հարցը: Փաստացի ստացվել է այնպես, որ այդ միության անդամ Հայաստանն արդեն հինգ տարի ավելի շատ իր վրա զգում է տնտեսական միության սահմանափակումների, քան հնարավոր արդյունքների էֆեկտը:

Այն, որ չնայած իր ընդհանուր հետադիմական բազային, ԵՏՄ-ն այդուհանդերձ կարող է մի շարք օբյեկտիվ գործոնների բերումով Հայաստանի համար ունենալ արդյունավետ հեռանկարներ, անկասկած է: Դրանք մեծ չեն, սակայն կան, և երբեմն էական ուղղություններով, սակայն անկասկած է, որ ընդհանուր առմամբ ԵՏՄ-ում Հայաստանի գտնվելը բխում է քաղաքական, ոչ թե տնտեսական գործոններից, ընդ որում՝ ավելի շատ պարտադրանքից, քան շահեկանության մղումներից: Այդուհանդերձ, էֆեկտիվության հնարավորություններ կան, բայց առայժմ Հայաստանը ավելի շատ զգում է սահմանափակումների տնտեսա-քաղաքական ազդեցությունը, քան էֆեկտիվության հեռանկարների:

Այդ իմաստով վառ օրինակը միասնական էներգետիկ շուկայի ձևավորման գործընթացն է, որը տրամաբանորեն պետք է լիներ ԵՏՄ տնտեսական էֆեկտիվության բազային գործոն, սակայն ամենաձգվող և ԵՏՄ, այսպես ասած, առաջատար համարվող Ռուսաստանի ամենամեծ դիմադրությանն արժանացող հարցերից է: Այստեղ ընդհանրապես գործ ունենք որոշակի աբսուրդային հանգամանքի հետ: Տնտեսական միությունը պետք է հիմնված լինի անդամների համար տնտեսական գրավչության վրա: Դա էլ ենթադրում է, որ այդ միության թիվ մեկ շահառու կամ նախաձեռնող պետությունը, տվյալ դեպքում՝ Ռուսաստանը, պետք է մյուս անդամների հանդեպ առավել պատրաստակամ լինի ամենագրավիչ առաջարկի առումով, ինչը տվյալ դեպքում էներգետիկ շուկան է, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը, խոշոր հաշվով, այլ էական բան չունի էլ՝ նավթագազային գործոնից բացի, որ առաջարկի իր գործընկերներին:

Մյուսը, իհարկե, սպառազինությունն ու ռազմարդյունաբերության ոլորտն է, որն արդեն այլ ինտեգրացիոն ուղղությամբ է ավելի շատ կարգավորվում: Բայց արի ու տես, որ իր «ամենագրավիչ» գործոնի հարցում Ռուսաստանը դիմադրում է: Իհարկե, ոչ մենակ. այստեղ Մոսկվայի հետ է Ղազախստանը, որը ևս նավթագազային ռեսուրս տնօրինող է և չի ցանկանում հավասարության մեխանիզմի հասնել ԵՏՄ մյուս անդամների հետ, որոնք չունեն այդպիսի ռեսուրս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ միասնական էներգետիկ շուկայի ձևավորման բացակայությունը իմաստազրկում է ԵՏՄ ֆորմատը, որովհետև ստացվում է միասնական տնտեսական խիստ անհավասար տարածություն, երբ, օրինակ, հայաստանյան տնտեսվարողի համար էներգակիրների գինը լինում է անհամեմատ բարձր:

Բնական է, որ վարչապետների երևանյան համաժողովն այս հարցում չէր բերելու որևէ էական լուծման կամ առաջընթացի: Ռուսաստանն առայժմ չունի դրա քաղաքական կամքը, ըստ այդմ միասնական շուկայով շահառու անդամները, այդ թվում՝ Հայաստանը, պետք է ստեղծեն իրավիճակ, երբ Մոսկվան ստիպված կլինի գնալ ընդառաջ և տալ ԵՏՄ-ին գոնե մեկ իմաստալից երանգ՝ ռուսական քաղաքական շահերից բացի: Ըստ այդմ, որքա՞ն կհամբերի, օրինակ, Երևանը, հարցը թեկուզ ավելի կոշտ դնելու համար՝ «կա՛մ-կա՛մ»: Կա՛մ ձևավորվում է շուկան՝ կամ առնվազն Հայաստանի հետ Ռուսաստանը կնքում է համաձայնություն մեխանիզմի շուրջ, որը առնվազն միջնաժամկետ կլուծի գազի գնագոյացման հարցն ու կհանի Հայաստանի հանդեպ կիրառվող անընդհատ թանկանալու մամլիչը՝ իր քաղաքական ու տնտեսական հետևանքով, կա՛մ Հայաստանը կքննարկի ԵՏՄ-ից դուրս գալու հարցը, առավել ևս այն դեպքում, երբ պրակտիկ տնտեսական էֆեկտների տեսանկյունից միասնական տնտեսական տարածություն չունենալով ԵՄ հետ՝ Հայաստանը թերևս պակաս էֆեկտներ չի ստանում ԵՄ-ից՝ եթե հարաբերակցության մեջ ոչ ավելի, քան միասնական տնտեսական տարածք ԵՏՄ-ից: Ի վերջո, Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության ռազմավարական էֆեկտը՝ ինքնիշխանության ամրապնդման առումով, պետք է ենթադրի որևէ ժամանակ այդ հարցադրումների առկայությունը մեր եվրասիական գործընկերների հետ հարաբերությունում: Այդ կարողության համար, սակայն, Երևանն ունի, իհարկե, զուգահեռ այլ ուղղություններով, մասնավորապես նույն ԵՄ հետ հարաբերության առումով գործակցության էֆեկտիվության վրա աշխատելու անհրաժեշտություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում