Վենեսուելայի NTN 24 հեռուստաալիքը հրապարակել է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի փողոցներում փողոցային բախումների տեսագրությունը:
Տեսահոլովակում լսելի են կրակոցներ և աղաղակներ, տեսանելի են զինվորական համազգեստով և գազի դիմակներով մարդիկ: Որոշ ցուցարարներ ազգային դրոշներ են պահում: Interfax-ի տվյալներով, բախումները տեղի են ունեցել Ալտամիրայի տարածքում:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն Twitter-ում կոչ է արել զինվորներին և ժողովրդին տապալել նախագահ Նիկոլաս Մադուրոյին և ասել է, որ վենեսուելական բանակը անցել է իր կողմը:








































