ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն օգտագործել է պաշտպանվողի իր իրավունքն ու ձերբակալվելուց հետո խնդրել է Ռուսաստանի իշխանություններին քաղաքական ապաստան տալ իրեն: Եվ հիմա Ռուսաստանի սուվերեն իրավունքն է որոշելը՝ տալ այդ ապաստանը, թե ոչ: Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Նրա խոսքով՝ կարծիք կա, որ Պողոսյանն այդ ամենն անում է Հայաստան արտահանձնման որոշումը ձգձգելու համար:










































