Ապրիլի 28-ին` ժամը 19:14-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Հաղթանակի փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է Վ. Հ.-ի (ծնված 1947 թ.) դին:







































