Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր թիկնազորը տրամադրել է Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած և Թուրքիա հանգստի մեկնած Վլադիմիր Զելենսկուն։ Այս մասին հաղորդում է տեղի ոստիկանությունը։
Նշվում է, որ տվյալ պահին Զելեսնկին հանգստանում է Բոդրումում՝ Էրդողանի թիկնազորի վերահսկողության ներքո։
«Այժմ հանսգատավայրում տարբեր երկրներից շուրջ 20 բարձրաստիճան պաշտոնյա է հանգստանում, բայց ոչ ոքի նկատմամբ այդքան մեծ ուշադրություն չկա»,-ասել են ոստիկանությունում՝ հավելելով, որ Զելենսկու ժամանումը ոտքի է հանել ամբողջ Բոդրումը։
Նա նշել է, որ Զելեսնկու վերահսկողությունն այնքան խիստ է, որ նրան անգամ լրագրողները չեն կարող լուսանկարել։