Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Հայաստանն ամրապնդում է իր դիրքերը ՀԱՊԿ-ում․ մայիսին կքննարկվի Հայաստանի կանոնադրական փոփոխությունների առաջարկը

ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի առաջիկա նիստում, որը կկայանա մայիսի 22-ին՝ Բիշքեկում, կարող են համաձայնեցվել Հայաստանի առաջարկած փոփոխությունները կազմակերպության կանոնադրության հետ կապված: Այդ մասին գրում է РБК-ն՝ վկայակոչելով կազմակերպության երկու երկրի դիվանագիտական աղբյուրներին:

Փոփոխությունների համաձայնեցումից հետո դրանք կներկայացվեն երկրների ղեկավարների հաստատմանը, որոնք կհավաքվեն ՀԱՊԿ խորհրդի նիստում, որը կկայանա աշնանը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Հայաստանի առաջարկած կանոնադրական փոփոխությունները ենթադրում են գործող գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման ընթացակարգի սահմանում: Հայկական կողմի համաձայն՝ այդ պաշտոնը մինչև եռամյա մանդատի լրանալը պետք է զբաղեցնի այն երկրի ներկայացուցիչը, որից ռոտացիոն կարգով ընտրվել էր լիազորությունները վայր դրած անձը:

Այժմ, հիշեցնենք, գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարն է ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը, այնուհետև պաշտոնավարումը այբբենական կարգով կփոխանցվի Բելառուսին։

ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանի կարծիքով՝ շատ կարևոր է, որ Հայաստանը ժամանակին իր դիրքորոշումը պնդել է և հաստատակամ մնացել իր դիրքերում. «Լավ կլինի, որ նմանատիպ իրավիճակներում Հայաստանը լինի թելադրողի դերում։ Տարիներ շարունակ եղել ենք նվաստացած վիճակում, և հիմա պետք է բերել հավասարակշռված վիճակի, ու բոլորը իրավահավասար կարգավիճակում լինեն։ Ներկայացված առաջարկությունը համապատասխանում է այս տրամաբանությանը, երբ կքննարկվի ու կընդունվի՝ կարելի է ավելի մանրամասն քննարկել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Սարգսյանն ընդգծեց. «Ընդհանրապես բոլոր հարցերում՝ ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում, թեկուզև արցախյան բանակցություններում, երբ առաջ է քաշվում մի օրակարգ՝ պետք է մնալ այդ պնդմանը ու սկզբունքային քաղաքականություն վարել։ Հակառակ դեպքում՝ մենք կվերադառնանք հին իրավիճակին, երբ ոչ մի սկզբունք չէր աշխատում»։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ մենք այժմ տեսնում ենք, որ Հայաստանի նկատմամբ այլևս չկա նախկին վերաբերմունքը։ «Այն, որ նախկինում կար Բելառուսի, Ղազախստանի կողմից՝ գոյություն չունի այլևս, դա պարզապես սպառվել է։ Շատ կարևոր է՝ նման կարգավիճակում այդ կազմակերպությունում շարունակել մնալը Հայաստանի համար որևէ իմաստ չուներ։ Այդ կազմակերպությունը էական նշանակություն չուներ պաշտպանության ոլորտում, բազմիցս զերծ են մնացել որևէ միջամտությունից։ Բայց գոնե քաղաքական գործողություններում չպետք է թույլ տալ, որ նա դառնա մեզ վրա ճնշելու մեխանիզմ։ Հիմա մենք ճիշտ ճանապարհ ենք բռնել և պետք է այդպես էլ շարունակել»,- եզրափակեց նա։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ թեպետ դրական է, որ Հայաստանի փոփոխությունների առաջարկը քննարկվելու է, այդուհանդերձ, այն հազիվ թե ընդունվելու դեպքում հետադարձ ուժ ունենա, ու մենք կարողանանք օգտվել՝ այն է ստեղծված իրավիճակում կարողանանք գլխավոր քարտուղար նշանակել. «Բայց, միանշանակ, եթե այդ փոփոխությունը լինի՝ դա կլինի եթե ոչ Հայաստանի հաղթանակը, այլ գոնե ինչ-որ բանի հասնելու քայլ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Արդյոք այսկերպ Հայաստանը կկարողանա ամրապնդել իր դիրքերը ՀԱՊԿ-ում, մեր զրուցակիցն ասաց. «Հայաստանն արդեն իսկ իր դիրքերն ամրապնդել է։ Հաշվի առնելով այն, որ մնացած 5 պետությունները փորձում էին ժամկետից շուտ նշանակել Բելառուսի ներկայացուցչին, բայց Հայաստանի ջանքերի շնորհիվ դա տեղի չունեցավ, և մեր դիրքորոշման պատճառով այդ նշանակումը տեղի կունենա 2020 թվականին, այդ մասին վերջերս ասաց նաև Բելառուսի ներկայացուցիչը՝ խոսելով իրենց ծրագրերի մասին, ասացին, որ դա տեղի կունենա 2020-ից հետո։ Այսինքն՝ իրենք այդ մտքին ևս համակերպվել են։ Այս ամբողջ իրադարձությունների արդյունքում Հայաստանն իր դիրքերն ամրապնդել է և եթե այդ փոփոխությունները տեղի ունենան՝ դա կլինի ևս մեկ քայլ ՀԱՊԿ-ի կանոնադրությունն ինչ-որ չափով շտկելու համատեքստում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում