Ռուսաստանը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին իշխանության վերադարձնելու ծրագրեր չունի, հաղորդում է Itar-Tass-ը:
Համապատասխան հայտարարությունն արել է Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն «Воскресный вечер с Владимиром Соловьевым» ծրագրի շրջանակներում:
«Ուկրաինայի ժողովուրդը պետք է որոշի, թե ով կդառնա երկրի ղեկավարը, սակայն արդար, թափանցիկ և օրինական ընտրություններում»,- նշել է Մատվիենկոն:
Անցած կիրակի Մատվիենկոն հայտարարել էր, որ Յանուկովիչը դեռ Ուկրաինայի օրինական նախագահ է մնում:







































