Անձին մեղադրանք առաջադրելուց հետո միայն հնարավոր է սահմանափակել նրա ազատ տեղաշարժը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 26–ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե մտավախություն չունի՞, որ կոռուպցիոներները Միհրան Պողոսյանի օրինակով նախապես կլքեն Հայաստանը։
«Եթե անգամ մենք գիտենք, որ ինչ–որ մեկը ենթադրյալ հանցագործ է, եթե մենք նախաքննության ընթացքում խախտենք որևէ օրենք և նրան թույլ չտանք լքի Հայաստանը, նույն ինտենսիվությամբ ինձ կհարցնեք, թե ինչու՞ այս մարդը անմեղ էր և չթողեցիք Հայաստանը լքի։ Անձին մեղադրանք առաջադրելուց հետո միայն հնարավոր է սահմանափակել անձի տեղաշարժը»,–ասաց նա՝ նշելով, որ Սահմանադրությունը մարդուն տվել է ազատ տեղաշարժի իրավունք։










































