Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Ընտրական PR-ի համար անօթևանները իշխանության համար միշտ պետք են

Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը օրերս նոր վերջնաժամկետ հրապարակեց Գյումրիի անօթևանների համար կառուցվող 420 բնակարանների շինարարության ավարտի համար: Հերթական վերջնաժամկետը, ըստ նախարարի, 2015 թվականն է:

Հիշեցնենք, սակայն, որ անօթևանների համար նախատեսված այդ 420 բնակարանները պետք է շահագործման հանձնվեին դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին: Սակայն դա չստացվեց, և երբ անցած տարի Սերժ Սարգսյանն ու քաղաքաշինության նախարարն այցելեցին Գյումրի, հայտարարվեց, որ շինարարությունը կավարտվի այս՝ 2014 թվականի սեպտեմբերին: Իսկ հիմա արդեն նոր վերջնաժամկետ է հրապարակվում, այն դեպքում, երբ այդ 420 բնակարանների հիմքը դեռևս փորված չէ, իսկ շինհրապարակում շինարարության մասին հուշող ոչինչ չկա: Դա դեռևս անցած տարի ֆիքսել էր Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը: Վերջինս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում երեկ կրկին ասաց, որ այդ բնակարանների տեղում դեռևս ոչ մի շինարարություն չի ընթանում: Նախ` այն պատճառով, որ դեռևս եղանակային պայմանները թույլ չեն տալիս և հետո, որ հավանաբար ցանություն չկա:

«Իշխանությունները խոստացել էին այդ բնակարանները շահագործման հանձնել անցած տարվա սեպտեմբերին, բայց ստեցին, դրժեցին իրենց խոստումը: Ապա խոստացան, որ այս տարվա սեպտեմբերին կլինի շահագործումը, իսկ երեկ էլ լսեցի, որ 2015 թվականին է լինելու: Երևի այդ բնակարանների հանձնումը ուզում են կապեն Ցեղասպանության 100-ամյակի հետ, առանց ամաչելու»,- ասաց Բարսեղյանը՝ ավելացնելով, որ գուցեև հաջորդ տարի հանձնեն բնակարանները, բայց դա չէ էականը: Էականն այն է, որ անգամ դրանից հետո Գյումրիում աննորմալ, այլանդակ, անմարդկային պայմաններում կշարունակի ապրել 3500-ից ավելի ընտանիք:

Քաղաքաշինության նախարարը նախօրեին վրդովվեց, որ լրագրողները պարբերաբար նշում են Գյումրիի անօթևանների խնդիրը: Նրա խոսքով` մյուս մարզերում, քաղաքներում նույնպես անօթևանների խնդիր կա, իսկ Գյումրիում անօթևանների խնդիրը վերջնական չի լուծվում, քանի որ այդ ընտանիքները մեծանում են, կիսվում են, և նորից նոր անօթևան ընտանիքներ են առաջանում:

Լևոն Բարսեղյանի խոսքով, սակայն, պատճառը միայն անօթևան ընտանիքների տրոհումը չէ:

«Միայն դրա պատճառով չէ: Գյումրիում անօթևանները 5-6 խումբ են կազմում: Մենք խոսում ենք բոլոր անօթևան ընտանիքներին այդ անմարդկային պայմաններից հանելու մասին, իսկ իրենք խոսում են երկրաշարժի պատճառով անօթևան դարձած ընտանիքներին այնքան բնակարան փոխհատուցելու մասին, որքան այդ ընտանիքները կորցրել են 88 թվականի դեկտեմբերի 7-ին՝ դրանով դիտավորյալ նվազեցնելով իրենց ճանաչած կարիքավոր ընտանիքների թիվը: Դրա համար էլ իրենք տեսնում են ընդամենը 420 ընտանիք, իսկ մենք նկատում ենք մոտ 4000 անօթևան ընտանիք»,- ասաց Բարսեղյանը՝ ավելացնելով, որ այո՛, այն ընտանիքները, որոնք աճել են ու կիսվել են, նրանց նույնպես պետությունը պետք է ճանաչի անօթևան:

«Խոսքը մոտ 2 հազար ընտանիքի մասին է: Դրանից բացի, կան ևս 2 հազար ընտանիքներ, որոնք տարբեր պատճառներով են դարձել անօթևան: Օրինակ` «Շիրակ» կենտրոնի տվյալներով մոտ 600 ընտանիք ժամանակին բնակարան է ստացել, բայց հետագայում ինչ-ինչ պատճառներով, կարիքից դրդված վաճառել է և գնացել է տնակ: Մենք չենք ասում, թե նրանց բնակարան հատկացնի պետությունը: Բոլորովին: Մենք առաջարկում ենք, որ այս ընտանիքների համար պետությունը կառուցի սոցիալական բնակարաններ, որակյալ հանրակացարան, որը երբեք չդառնա այդ ընտանիքների սեփականությունը: Բայց արդյունքում այդ ընտանիքները դուրս կգան տնակներից: Սա է մեր ասածը: Բայց իշխանությունները չեն ուզում ճանաչել այդ խնդիրը»:

Բարսեղյանի խոսքով` եթե այդ 420 բնակարանն էլ կառուցվի, միևնույն է` 3 հազարից ավելի ընտանիքներ կշարունակեն մնալ անօթևան: Մեր հաշվարկներով` այդ խնդիրն արմատապես լուծելու համար անհրաժեշտ է 80-90 միլիոն դոլար: 3 տարվա վրա բաշխելով, բյուջեից տարեկան 30 միլիոն դոլար հատկացնելով կարելի է լուծել խնդիրը, որպեսզի Գյումրիում գետոյանման դոմիկներ չլինեն: Բայց, Բարսեղյանի խոսքով, խնդրի վերջնական լուծումը ձեռնտու չէ իշխանություններին: «Այսպիսով, իշխանությունները ընտրությունից ընտրություն գալիս են քարոզչական դիվիդենտներ են հավաքում, խոստանում են անօթևանների համար տներ կառուցել միայն քվեներ պոկելու համար: Իշխանությունների համար պետք է, որ միշտ անօթևանների մի խմբաքանակ լինի, որ ընտրություններին գան և շոուներ կազմակերպեն, խոստանան, որ այդ խնդիրը կլուծվի և քվեներ տանեն: Սա է նրանց քաղաքականությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում