Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ քավոր–սանիկական հարաբերություններ չունենք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Արգիշտի Քյարամյանը։
«Ես որեւէ մեկի հետ իմ արյունակցական, ազգակցական, քավոր–սանիկական, ընկերական կապերից չեմ ամաչում եւ երբեւէ թաքցնլու առիթ չեմ ունեցել, բարոյական էլ չեմ համարում նման կապերը թաքցնելը կամ որեւէ կերպ խուսափել ը դրանցից։ Ես ինքս փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ ունեմ պարոն Գասպարյանի հետ, սակայն քավոր–սանիկական հարաբերություններ չունենք։ Եթե ունենայի, մեծ սիրով կբարձրաձայնեի»,–շեշտեց նա։








































