Saturday, 04 07 2026
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին

Պուտինամետություն՝ ռուսամետության փոխարեն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Независимая газета»-ին՝ խոսելով Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական հարաբերություններին և համաշխարհային քաղաքականությանն առնչվող հարցերի, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունների շուրջ:

Ամենաարտառոցն այն է, որ Փաշինյանը փոխկապակցել է հայ-ռուսական ու հայ-ամերիկյան հարաբերությունները՝ արտահայտելով մտքեր, որոնք դժվար էր պատկերացնել անգամ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում։

«Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչինչ չի փոխվել: Եթե ինչ-որ բան փոխվել է, ապա միայն դրական ուղղությամբ: Ինչպես և խոստացել էի, մեր հարաբերություններում մութ անկյուններ չկան, մեր դիրքորոշումն աշխատանքային զրույցներում և հաղորդակցության մեջ չի տարբերվում հանրային ելույթներից, և դա լավ հնարավորություն է նոր մակարդակի հասցնելու մեր հարաբերությունները: Իհարկե, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է»,- ասել է վարչապետը։

Նախ՝ արդեն այն հանգամանքը, որ Փաշինյանը փաստում է, թե հայ-ռուսական հարաբերություններում ոչինչ չի փոխվել՝ խիստ վտանգավոր է։ Թավշյա հեղափոխությունը կարող էր չհանգեցնել արտաքին քաղաքականության վեկտորալ փոփոխության, սակայն գոնե պետք է փոխվեին քաղաքականության բնույթը, կոնցեպցիան, որակը։ Հիմա՝ եթե հիմք ընդունենք Փաշինյանի հայտարարությունը, ստացվում է՝ ռուսական վասալության ռեժիմը պահպանվել է, ինչն, իր հերթին, նշանակում է՝ թավշյա հեղափոխության արժեքները արտաքին քաղաքականության մեջ առհասարակ չեն կապիտալիզացվել։

Մյուս կողմից՝ վարչապետը նվազագույնը չափազանցում է՝ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների դրական դինամիկայի մասին։ Միայն այն փաստը, որ հայ-ռուսական հարաբերությունները խցանված են Ռոբերտ Քոչարյանի գործոնով, արդեն խոսում է դրանցում առկա լուրջ ճգնաժամի մասին։ Առհասարակ՝ այսօր տեղին չէ խոսել հայ-ռուսական ինստիտուցիոնալ հարաբերությունների մասին, գոյություն ունեն Փաշինյան-Պուտին շփումներ, որոնցում առհասարակ հասկանալի չէ օրակարգը։

Քաղաքագետներից մեկը վերջերս նկատել էր, որ նախկին իշխանության ռուսամետ քաղաքականությունն այժմ փոխարինվել է գործող իշխանության պուտինամետությամբ։ Ձևակերպումն ինչքան էլ էպատաժային լինի, բնութագրական է պաշտոնական Երևանի այսօրվա քաղաքականության համար։

Դատեք ինքներդ՝ «Независимая газета»-ին տված հարցազրույցում Փաշինյանը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատությունը՝ Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու հետ կապված, ասել է՝ մինչդեռ նախորդ իշխանություններից որևէ մեկը նման քննադատության չէր ենթարկվել: «Կա և հակառակը: Հայաստանի որևէ կառավարություն ԱՄՆ-ին չի քննադատել այնպես, ինչպես ես: Մեզ համար կարևորը մեր անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելն է: Իհարկե, մենք չենք կարող գոյություն ունենալ առանց տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների: Մենք միշտ բաց ենք քննարկումների համար, նաև՝ Սիրիա ուղարկված առաքելության մասին»,- ասել է վարչապետը:

Առնվազն տարակուսելի են Նիկոլ Փաշինյանի պատկերացումները ինքնիշխանության մասին. դա արտահայտվում է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի դեմ պարբերական դարձած հայտարարություններով, կշտամբանքներով, թե իբրև Արևմուտքը չի գնահատում հայկական հեղափոխությունը, ու Մոսկվայի հանդեպ՝ շողոքորթությամբ, ու դա այն դեպքում, երբ մեր ինքնիշխանությանն առաջին հերթին սպառնում է Մոսկվայի քաղաքականությունը։

Փաշինյանը, քննադատելով ԱՄՆ-ին, փորձում է միավորներ հավաքել Մոսկվայում, վերականգնել Պուտինի վստահությունը։ Սա շատ էժան ու ռիսկերով լեցուն մարտավարություն է, որը ավելի է կարծրացնելու Հայաստանում ռուսական վասալության ռեժիմը՝ ճգնաժամ հարուցելով հայ-ամերիկյան հարաբերություններում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում