Վերջերս հայտնի դարձավ, որ դերասանուհի Ռենե Զելվեգերը կխաղա Netflix-ի «Ինչ/եթե» հոգեբանական թրելլերում։ Վերջապես համացանցում է հայտնվել ֆիլմաշարի առաջին թրեյլերը։
Նախագիծը իրենից ներկայացնում է նեոնուար ոճում ժանրային ծաղկաքաղ, որի բոլոր դրվագները կապված են միմյանց հետ բացառապես Զելվեգերի հերոսուհու միջոցով։ Ռենեի հերոսուհին՝ խորհրդավոր կին Աննան, որ մանիպուլացնում է մարդկանց ստիպելով նրանց անել իրենց համար անսովոր բաներ։
https://www.youtube.com/watch?v=vQcPqm3EqY8
Զելվեգերի համար «Ինչ/եթե»-ում դերը սերիալային նախագծում առաջին աշխատանքը կլինի 1992թ․-ից։ Բացի նրանից շոուին մասնակցում են Ջեյն Լեվին, Լուիս Հերթհումը, ինչպես նաև Բլեյք Ջեները։
Սերիալը Netflix-ի հարթակում լույս կտեսնի 2019թ․ մայիսի 24-ին։








































