Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հաղորդել է, որ որոշում է ընդունվել Ռուսաստանի դեսպանին հետ կանչելու մասին՝ Ուկրաինայում ճգնաժամի հետ կապված խորհրդակցության համար: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Կանադան նաև դադարեցնում է G8 գագաթնաժողովին նախապատրաստվելը:
Ավելի վաղ Հարփերը Օբամայի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ քննարկել է Ուկրաինայի իրավիճակին առնչվող հարցեր:








































