Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի զրահագնացքը Պրիմորսկի երկարամասի սահմանամերձ Հասան կայարանից դեպի Ուսուրիսկ է ուղոևրվել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայայոչելով տեղացի պատգամավոր Նատալյա Կարպովային, որը Հասան կայարանում դիմավորել է Հյուսիսային Կորեայի առաջնորդին։
«Գնացքը դեպի Ուսուրիսկ է մեկնել։ Կորեացիներն իրենց հետ մի քանի փուչիկ են վերցրել, որոնցով նրանց դիմավորել են Հասանում»,-հայտնել է նա։
Հասան կայարան ժամանելով՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդը բոքոն հաց չի փորձել։ Նշվում է, որ ռուսական ժողովրդական հագուստներով աղջիկները բոքոն հացով են նրան դիմավորել։ Սակայն Կիմ Չեն Ընը հրաժարավել է փորձել բոքոն հաց։
Հյուսիսային Կորեայի առաջնորդը սև երկար պիջակով և գլխարկով է եղել։
Վլադիվոստոկում Կիմ Չեն Ընի ժամանմանն ընդառաջ ծածանել են Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի դրոշները։









































