Բելգիացի Լյուկ Դրիզենը կարտոֆիլի անընդմեջ տապակման համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Այն առավել հայտնի է որպես ֆրիտ կամ «ֆրանսիական կարտոֆիլ», հաղորդում է RTL հեռուստառադիոընկերությանը։
Շարժական խորտկարանի սեփականատերը ֆլամանդական Մալե քաղաքում կարտոֆիլ է տապակել հինգ օր վեց, ժամ և տասնհինգ րոպե։
Յուրաքանչյուր վեց ժամը մեկ անգամ տղամարդուն թույլատրել են մեկ ժամ ընդմիջել։

Նշվում է, որ ֆրիտը պետք է ունենա տասը սանտիմետր երկարություն։
Հատկանշական է, որ մաքրված կարտոֆիլի մեկ կիլոգրամից ստացվում է 540 գրամ «ֆրիտ»։








































