Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Որևէ արժեք չունեն մոնոպոլիաների դեմ պայքարի՝ պարոն Փաշինյանի մատնանշած արդյունքները, եթե դա չի զգացվել մեր գրպանի վրա. քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերում հնչեցրած հայտարարություններին՝ կապված հակամենաշնորհային պայքարի և դրա արդյունքների հետ: Քաղաքագետն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ի երեկոյան facebook-յան օգտատերերի հարցերին պատասխանելիս` նախաբանով հանդես եկավ: Հաշվետվություն ներկայացրեց, թե ինչ է կատարել իր անցյալ տարվա խոստումներից… Հատուկ կուզենամ անդրադառնալ 8-րդ՝ մենաշնորհների դեմ պայքարելու մասին կետին… Պարոն Փաշինյանը հայտարարեց, որ այդ կետն ամբողջությամբ կատարված է. չկա մենաշնորհ բենզինի, շաքարավազի և բանանի շուկաներում…

ՀՀԿ-ի կառավարման տարիներին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, օրինակ՝ Վրաստանում համապատասխան ապրանքների գների ցածր լինելը հայաստանյան շուկայի հետ բացատրում էր Հայաստանում մենաշնորհների առկայության պատճառով… Ինքս, տնտեսագետ չլինելով, համաձայն եմ եղել պարոն Փաշինյանի հետ, քանի որ մենաշնորհի առկայությունը որևէ բնագավառում բերում է մրցակցության բացակայությանը, որի արդյունքում էլ մոնոպոլիստը համապատասխան ապրանքի գինը սահմանում էր ըստ իր ցանկության…

Ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ շաքարավազի շուկայում «թագավորում» էր և ըստ պարոն Փաշինյանի կառավարության նիստում հրապարակած վերջին տվյալների, շարունակում է «թագավորել» (մինչև հիմա շուկայի 75 տոկոսը գտնվում նրա վերահսկողության տակ) Սամվել Ալեքսանյանը, բենզինի շուկայում՝ Բարսեղ Բեգլարյանը, իսկ բանանի շուկայում՝ Միհրան Պողոսյանը… Հասարակության համար մենաշնորհների դեմ պայքարի գլխավոր շոշափելի արդյունքը համապատասխան ապրանքների գների նվազումը պետք է լիներ… Սակայն, բացի բանանից, որի գինը նվազեց 2018 թ-ի ամռանը և որը կրում էր սեզոնային բնույթ և կտրուկ բարձրացան 2018-19 թթ-ի սահմանագլխին, ինչպես նաև որոշ ժամանակով բենզինի գների նվազումը, որը կրկին բարձրացավ, մոնոպոլիստի գրպանի հաշվին գների նվազում տեղի չի ունեցել…

Ինձ համար` որպես ՀՀ քաղաքացի, մենաշնորհների դեմ պայքարի գլխավոր արդյունքը պետք է լիներ համապատասխան ապրանքների գների նվազումը, որը ոչ միայն տեղի չի ունեցել, այլև հետհեղափոխական շրջանում որոշ առաջին անհրաժեշտության ապրանքների գներն ընդհանրապես աճ են գրանցել… Ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ հիմա Գյումրիից 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող վրացական Նինոծմինդայում շաքարավազը, կարագը, բենզինը, գյուղմթերքները և շատ այլ ապրանքներ բավական էժան են, քան Գյումրիում և, ընդհանրապես, Հայաստանում…

Ինձ և հազարավոր քաղաքացիների համար որևէ արժեք չունի մոնոպոլիաների դեմ պայքարի պարոն Փաշինյանի մատնանշած արդյունքները, եթե ես դա չեմ զգացել իմ գրպանի վրա… Պարոն վարչապետի «հակամենաշնորհային» հայտարարությունից կարելի է ենթադրել, որ մենաշնորհների դեմ պայքարը հիմնականում ավարտվել է, բայց հասարակությունը, ինչպես ես նշեցի, այն իր գրպանի վրա չի զգացել և չի էլ զգալու…

Հ.Գ. Որքան նկատում եմ, ներկայիս իշխանությունն ընդօրինակել է նախորդների «գիծը»՝ առանց կոնկրետ ապացույցների ինչ-որ թվերով խոսել ժողովրդի հետ՝ փորձելով վերջինիս ապացուցել, որ եթե նրանք դրականը չեն զգացել, ապա դա իշխանությունների խնդիրը չէ…»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում