Այսօր՝ ապրիլի 19-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, արձագանքելով Հայկ Սարգսյանի ելույթին, նշեց, որ ցեմենտի գինն իջել է տեղի արտադրողի բարի կամքի շնորհիվ:
Նրա խոսքով՝ տնտեսական հեղափոխության կարևոր բաղադրիչը տեղի արտադրողի պաշտպանությունն է. «Երբ տեղի արտադրողը վերանա, գինը կաճի, էլ չեմ ասում, որ մարդիկ կմնան առանց աշխատանքի: Ո՞վ է պատասխան տալու առանց աշխատանքի մնացող մարդկանց»:
Պատգամավորը հույս հայտնեց, որ այսօրվա քննարկումը կլինի բացառապես բովանդակային և թեմայի շուրջ:
Մանրամասները՝ տեսանյութում:








































