Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

ԱԱԾ֊ն առերևույթ քրեական հետապնդում է իրականացնում Դավիթ Սանասարյանի նկատմամբ. Ինչու՞

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն, անդրադառնալով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին և նրա լիազորությունները դադարեցնելու պահանջին, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԱԱԾ֊ն առերևույթ քրեական հետապնդում է իրականացնում Դավիթ Սանասարյանի նկատմամբ. Ինչու՞… Այն, որ ամեն մեկի օրենքի առջև հավասար պատասխանատվության սկզբունքը պետք է գործի՝ ոչ մի կասկածի ենթակա չէ։ Եվ կապ չունի, թե ով է անձը, ինչ պաշտոն կամ զբաղմունք ունի։ Բայց նաև կա անմեղության կանխավարկածը։ Հիմա վերլուծենք ԱԱԾ֊ի տարածած հաղորդագրությունը։ Ինչ է գրված հաղորդագրության մեջ. խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները։ Ուրեմն մեկ առ մեկ անցնենք ձևակերպման հանգուցային կետերով։

1.Պետք է լինեն խմբային շահեր, այսինքն պետք է երկու և ավելի մարդիկ նախ որպես խումբ ձևավորված եղած լինեն, և այն էլ կոնկրետ շահերի, կամ ավելի ճիշտ ընդհանուր շահերի հիման վրա։ Այսինքն, պետք է հիմնավորվի թե խմբի ձևավորվսծ լինելու փաստը, թե խմբի անդամների նույն և ընդհանուր շահ ունենալու փաստը։

2. Պաշտոնեական դիրքը «առերևույթ» օգտագործել է։ Եթե առաջին կետում շարադրված փաստերը՝ խմբի ձևավորված լինելը և ընդհանուր շահ ունենալը, հիմնավոր են, սպա առերևույթ օգտագործելս ո՞րն է։ Ուրեմն հենց էլ ուղղակի պետք է օգտագործած լիներ, չէ՞, մեղադրանք առաջադրելու համար։ Բայց քանի որ ձևակերպումը ներկայացված է առերևույթ, ուրեմն թե խմբի, թե խմբի անդամների ընդհանուր շահերն էլ առերևույթ են, չէ՞։

3. Ծառայության շահերին հակառակ է առերևույթ օգտագործել պաշտոնեական դիրքը։ Դե պարզ է, եթե խմբի շահերի համար է օգտագործել պաշտոնեական դիրքը, ապա հետևաբար նաև ծառայության շահերին դեմ է օգտագործել. դե չի կարող բնականաբար, խմբի շահերն ու ծառայության շահերը համընկնեն։ Բայց մի նուրբ հանգամանք. քանի որ խմբի շահերն առերևույթ են, ուրեմն առերևույթ է նաև ծառայության շահերին դեմ պաշտոնեական դիրքի օգտագործումը։

4. Այս վերջինն ուղղակի «ամենահզորն է». չի կատարել իր ծառայողական պարտականությունները։ Հարց, ծառայողական պարտականությունները չկատարելու համար քրեական հետապնդման են ենթարկու՞մ, որպես մեղադրյալ են ներգրավու՞մ, առերևույթ խմբի առերևույթ շահերի համար, պաշտոնեական դիրքը առերևույթ օգտագործելու համար։ Առերևույթ ձևակերպումներով, մեկ հոգու ցուցմունքով քրեական հետապնդումը ոչ միայն անհիմն է, այլև ապօրինի է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում