Araratnews.am-ի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հոսպիտալացվել է «Նաիրի» բժշկական կենտրոնում, որտեղ ենթարկվել է կույրաղիքի անհետաձգելի վիրահատության։
Այս պահին Փաշինյանի վիճակը գնահատվում է բավարար։ Նա շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ։









































