Ղրիմի Գերագույն խորհուրդը պաշտոնաթող է արել ինքնավար հանրապետության կառավարությանը, փոխանցում է Ria Novosti-ն:
«Այդ որոշմանը կողմ են քվեարկել նիստին մասնակցած 64 պատգամավորներից 55-ը»,- ասել է գործակալության աղբյուրը: Ղրիմի Գերագույն խորհուրդը 100 պատգամավոր ունի:
Ղրիմի նախարարների խորհուրդը Անատոլի Մոգիլևի գլխավորությամբ աշխատել է 2011 թ. աշնանից:










































