Այսօր՝ ապրիլի 16-ին, Ազգային ժողովը սկսել է 7-րդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքները:
Այժմ քննարկվում է ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանի ընտրության հարցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը մեջբերեց Գոռ Հովհաննիսյաի ֆեյսբուքյան գրառումը և հարցրեց. «Պարզե՞լ եք արդյոք, թե ինչու էր աշխատակազմի ղեկավարը թաքցրել այդ տեղեկատվությունը: Դուք այժմ է՞լ կարծում եք, որ պարոն Տարասյանը ստել է, և եթե այո, ապա նորմա՞լ եք համարում, որ ձեր կողմից ստելու մեջ մեղադրվող մարդը ձեզ ներկայացնում է այստեղ, իսկ եթե ոչ, ապա պատրա՞ստ եք հրապարակային ներողություն խնդրել պարոն Տարասյանից»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































