Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայի հարյուրավոր բնակչուհներ դուրս են եկել փողոց՝ իրենց բողոքն արտահայտելու օրենքի դեմ, որն արգելում է ծնկներից բարձր երկարության հագուստ կրելը:
«Իմ մարմինն իմ գործն է», «Ձեռք մի´ տուր իմ կիսաշրջազգեստին» կարգախոսներով մոտ 200 կին անցել է քաղաքի կենտրոնով՝ հայտնում է The Independent-ը:
Ցույցն անցկացվել է այն բանից հետո, երբ անցած շաբաթ հայտնի է դարձել մի շարք դեպքերի մասին, երբ անցորդները հարձակվել էին, իրենց կարծիքով, անհամապատասխան հագնված կանանց վրա:
Ակցիայի կազմակերպիչներից մեկը պատմել է, որ ստորացման ու ծեծի է ենթարկվել ոստիկանական բաժանմունքում, որտեղ գնացել էր իրավապահների հետ համաձայնեցնելու ցույցի անցկացման պայմաները:
«Հագիս զգեստ է եղել, որը ես բավականին խիստ եմ համարել, սակայն ոստիկանության աշխատողները հայտնել են ինձ, որ ես չունեմ մինի կիսաշրջազգեստով բաժանմունքի շենք մտնելու իրավունք»,- ասել է Պեյշնս Ակումուն՝ հավելելով, որ այնուհետ իրավապահները ծեծել են իրեն և վերցրել բջջային հեռախոսը:
«Ոչ համեստ» հագուստ կրելն արգելող օրենքը երկրում ընդունվել է 2013-ի դեկտեմբերին:







































