«Հրապարակ»-ը գրում է. «Սպասվում էր, որ գոնե այս քառօրյայում Աղվան Գառնիկիչի միասնական քննչական մարմնի ստեղծման հարցը կկայանա, և նոր «սրբազան դռան» համբույրի արարողությունը կլինի մոտ ապագայում:
Հիշեցնենք, որ օրենքն ԱԺ նախորդ քառօրյային այդպես էլ չմտավ օրակարգ, ինչը չար լեզուները բացատրում էին Դավիթ Հարությունյան-Աղվան Հովսեփյան «լիչնի նեպրիյազնով»: Օրինագիծն այս քառօրյայի օրակարգում էր, սակայն, ինչպես երևում է, այսօր ևս հերթն օրինագծին չի հասնի` առաջին ընթերցմամբ այն ընդունելու համար:
Այնպես որ, Աղվան Գառնիկիչը դեռ մի ամիս ևս ստիպված կլինի սպասել` մինչև օրենքը երրորդ ընթերցմամբ ընդունվի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։







































