ԱՄՆ սենատը հավանության է արժանացրել երկրի ՆԳ նախարարի պաշտոնում 49-ամյա Դևիդ Բերնհարդթի թեկնածությունը, գրում է The Washington Post-ը։
2019-ի հունվարից նա երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնակատարն է եղել, իսկ 2017-ից ՆԳ նախարարի տեղակալ է աշխատել։
ԱՄՆ ՆԳ նախորդ նախարար Ռայան Զինկեն պաշտոնաթող է եղել բյուջետային միջոցները վատնելու մեղադրանքներից հետո։










































