ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ուեստֆիլդ քաղաքում մահացել է դպրոցի տնօրենը, որն իր ցողունային բջիջները նվիրաբերել է անծանոթ երեխայի փրկության համար, գրում է NJ.com կայքը:
Հոկտեմբերին բժիշկները դիմել են Ուեստֆիլդի ավագ դպրոցի տնօրեն 44-ամյա Դերիկ Նելսոնին և տեղեկացրել, որ քոլեջում սովորելու տարիներին նրա հանձնած արյունը համապատասխանել է Ֆրանսիայում ապրող հիվանդ տղայի արյանը: Նելսոնը կարող էր ցողունային բջիջների դոնոր դառնալ և փրկել երեխայի կյանքը:
Դպրոցի տնօրենը համաձայնել է օգնել: Սկզբում փորձագետները նախատեսել էին ցողունային բջիջները ստանալ ոսկրածուծի փոխպատվաստման միջոցով:
Սակայն խանգարել է քնի ապնոէն, որով Նելսոնը տառապում էր բանակում ծառայությունից հետո: Դա կարող էր հանգեցնել շնչառության կանգի ընդհանուր անզգայացման ժամանակ: Արդյունքում, բժիշկները որոշել են վիրահատությունն անցկացնել տեղային անզգայացման միջոցով:
Գործընթացից հետո բարդություններ են առաջացել և մեկ ամիս կոմայի մեջ գտնվելուց հետո Նելսոնը մահացել է: Միջադեպի պատճառները դեռ պարզված չեն: