Ֆրանսիայի Բեզանսոն քաղաքի բնակիչ Ասադ Էլ Մելյուկին վազքով մի քանի հարյուր կիլոմետր է հաղթահարել Nike ընկերության կենտրոնակայան հասնելու համար, որպեսզի դրանով իսկ ցույց տա այդ ընկերությունում աշխատելու իր ցանկությունը՝ տեղեկացնում է TASS-ը։
Ինչպես ապրիլի 10-ին հայտնել էր Le Parisien թերթը՝ այդ նպատակով նա Ֆրանսիայի արևելքում գտնվող Բեզանսոնից սկսել է վազել Փարիզի ուղղությամբ, որտեղ տեղակայված է կորպորացիայի ներկայացուցչությունը: 9 օր անց հաղթահարելով 418 կիլոմետր, նա հասել է իր նպատակին:

Բազմաթիվ ֆրանսիացիներ Էլ Մելյուկի վազքարշավին հետևել են Twitter-ի նրա էջում՝ նրա մտահղացմանը հավանություն տալով հավանումներով:
Կորպորացիայի շենքում նրան սկզբում դիմավորել են որպես աշխատանքի տեղավորվելու սովորական հավակնորդ և խնդրել են նստել սպասասրահում: Սակայն իրադրությունն այնուհետև նկատելիորեն փոխվել է․ հասարակայնության հետ կապերի բաժնի բոլոր աշխատակիցներն աղմուկով նետվել են սենյակ և ուրախ ընդունելություն կազմակերպել թեկնածուի համար:
Պարզվել է, որ նրանք տեղյակ էին նրա նախաձեռնությանը և վազքին ուշադիր հետևում էին համացանցի միջոցով: Էլ Մելյուկին այնուհետև մասնակցել է հարցազրույցի: Սակայն նրան աշխատանքի չեն ընդունել: Բայց խորհուրդ են տվել դիմել Նիդեռլանդներում գտնվող գլխադաս եվրոպական գրասենյակ: Կվազի այժմ ֆրանսիացին Փարիզից դեպի Ամստերդամ, դեռևս հայտնի չէ։








































