Իրանը ԱՄՆ կառավարությանը մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ և ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENCTOM) որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչել՝ ի պատասխան Վաշինգթոնի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» ահաբեկչական խմբերի ցանկում ներառելու որոշման:
Իրանական քաղաքական գործիչները, ԱՄՆ-ի կողմից «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս» էլիտային զորքերը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու հաջորդ օրը, խորհրդարանի բաց նիստ են անցկացրել, որտեղ վանկարկել են «Մահ Ամերիկային» և «Մահ Իսրայելին»:
Tasnim պարբերականի տվյալներով, իրանական օրենսդիրները, ի նշան զինվորականների հետ համերաշխության, բաց նիստի ժամանակ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» համազգեստ են կրել, նշելով Իսլամական հեղափոխության պահապանների ազգային օրը:
Հատկանշական է, որ առաջին դեպքն է, երբ Միացյալ Նահանգները այլ երկրի զինվորականներին պաշտոնապես որպես ահաբեկչական խումբ է ճանաչում:
Iranian lawmakers, from different political factions, & the speaker of parliament are today wearing #IRGC uniform to show support for IRGC which has been blacklisted by the US government.#Iran pic.twitter.com/R5JatBeEtX
— Abas Aslani (@AbasAslani) April 9, 2019