«Անկախության հռչակման առաջին օրից խոսել ենք անկախ դատական համակարգ ունենալու մասին, բայց այդպես էլ չենք կարողացել ունենալ այնպիսի դատական համակարգ, որը կապահովի արդարությունը երկրում, օրինականությունը, հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմը»,- այսօր՝ ապրիլի 10-ին, ԲԴԽ գործունեության տարեկան ամփոփման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իր ելույթում նա ասաց, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունների և դրանք ինստիտուցիոնալ առումով ամրագրելու համար առանցքային նշանակություն ունի անկախ դատական համակարգի գոյությունը:









































