ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն անդրադարձել է այն բանին, թե ինչ է սպասվում Թուրքիային, եթե այն իր տարածքում տեղակայի ռուսական S-400 հրթիռային համակարգերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նա հայտարարել է, որ այդ պարագայում Թուրքիան հնարավորություն չի ունենա մասնակցել հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ստեղծմանն ու ձեռք բերելուն։

Նշվում է, որ պետքարտուղարն այդ հարցի շուրջ այլ մանրամասներ չի ներկայացրել։








































