Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Նիկոլ Փաշինյանը այցելել է ՊԵԿ մոնիտորինգային կենտրոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի ուղեկցությամբ այցելել է ՊԵԿ ստորաբաժանումներ: Այս մասին տեղեկացրեցին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կառավարության ղեկավարը նախ եղել է Արարատյան մաքսատուն-վարչությունում՝ ավտոմաքսատանը, որտեղ կատարվում են տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումները և բացթողնման համապատասխան գործառույթները: Շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խիստ անբավարար է գնահատել մաքսատան մարքությունը և հանձնարարել սեղմ ժամկետներում տարածքը բերել պատշաճ վիճակի: «Սա խայտառակ կեղտոտ տարածք է և անթույլատրելի վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ»,- նշել է վարչապետը և հանձնարարել տարածքում իրականացնել նոր գծանշումներ և քաղաքացիների համար ստեղծել անհրաժեշտ պայմաններ:

 Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հերթում սպասող քաղաքացու հետ անձամբ է մասնակցել ավտոմեքենայի մաքսազերծման գործընթացին, որը տևել է 20 րոպե: «Մաքսատան աշխատակիցների հետ ֆիքսել ենք 20 րոպե ժամանակահատվածն ու հանգել պայմանավորվածության: Ըստ այդմ, մեքենան պետք է 20 րոպեում մաքսազերծված լինի»,- ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը զրուցել է նաև մաքսազերծման գործընթացում գտնվող քաղաքացիների հետ, հետաքրքրվել մաքսազերծման ընթացքից և խնդիրներից: Քաղաքացիներից մի քանիսը բողոքել են ավտոմեքենաների պետհամարանիշների տրամադրման խնդրից: Նիկոլ Փաշինյանը տեղում կապ է հաստատել ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ և տեղեկացրել, որ խնդիրը պայմանավորված է վերջին տարիներին ներկրվող ավտոմեքենաների թվաքանակի ավելացմամբ: «Մեքենաների ներկրման ծավալները կտրուկ մեծացել են: Կանխատեսել են, որ ավելի պետք է լինի, բայց այժմ նախատեսվածից էլ ավելի է: Պետհամարանիշների համար նախատեսված թիթեղների նոր խմբաքանակն այսօր կհասնի հանրապետություն»,- նշել է վարչապետը:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոմիտասի 35 հասցեում գտնվող հարկ վճարողների սպասարկման սրահ, ծանոթացել ստորաբաժանման գործունեությանը,  վերլուծության գործառույթ իրականացնող բաժնի աշխատանքներին: Կառավարության ղեկավարը եղել է ՊԵԿ ուսումնական կենտրոնի լսարանում, որտեղ պարբերաբար անցկացվում են վերապատրաստումներ և քննություններ, հետևել հարկ վճարողների սպասարկման վարչության աշխատակիցների վերապատրաստման դասընթացին:

Վարչապետը շրջայցի ժամանակ ծանոթացել է նաև ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության հիմնական գործառույթներին և իրականացվող նախագծերին: Մասնավորապես, կառավարության ղեկավարին են ներկայացվել ՊԵԿ սերվերային ենթակառուցվածքը, տվյալների մշակման կենտրոնը: Այցի շրջանակում կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև Մոնիտորինգի բաժնի, Հարկ վճարողների սպասարկման և հեռախոսազանգերի կենտրոնի  գործունեությանը:

Վարչապետը հանդիպում է ունեցել ՊԵԿ ղեկավար կազմի հետ և նշել. «Կարիք չկա ասելու, թե մեր ծրագրերի իրականացման և երկրի զարգացման համար ինչ կարևոր ու առանցքային նշանակություն ունի Պետական եկամուտների կոմիտեն: Շատ կարևոր է, որ մենք կարողանանք գտնել կառավարություն-ՊԵԿ-հանրություն աշխատանքի ճիշտ բալանսավորված այն նիշը, որը բոլորի համար հարմարավետություն կստեղծի և հնարավորություն կտա, որ մենք մեր ծրագրերն իրականացնենք: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ վերջին 10 ամիսների ընթացքում կատարած աշխատանքի համար, որովհետև եկեք խոստովանենք, որ հեշտ ժամանակներ չեն եղել: Ուզում շնորհակալություն հայտնել, որ այն խնդիրները, որոնք ի սկզբանե ես դրել եմ, դրանց լուծման մեկնարկը կարծես սկսվում է և մենք լավատեսորեն ենք տրամադրված: Իհարկե, պարզ է, որ ՊԵԿ-ի աշխատանքը մեծապես պայմանավորված է տնտեսության ընդհանուր վիճակով, բայց ստվերի կրճատումը մեզ համար շատ կարևոր ցուցանիշ է և ուղղություն, որը վստահություն է ներշնչում պետական կառավարման մարմինների աշխատանքի և ընդհանրապես ապագայի նկատմամբ:

Երբ երկու օր առաջ տնտեսական բլոկի ներկայացուցիչներով Դիլիջանում քննարկում էինք անցկացնում, կային տարբեր գաղափարներ, որոնք քննարկում էինք: Կան նաև շատ տարբեր մարտահրավերներ, որոնց հետ պետք է առերեսվենք: Բայց այդ ողջ քննարկման արդյունքում անընդհատ մի տերմինի էինք բախվում՝ հարկեր-ՀՆԱ ցուցանիշին: Այս առումով, իհարկե, այդ ցուցանիշն ապահովելու կարևոր գործառույթը, առաջամարտիկը ՊԵԿ-ն է: Եվ կարևոր եմ համարում ու կարծես դա նկատելի է, թեկուզ ոչ մեծ ծավալներով, թեկուզ ոչ անառարկելիորեն, բայց ՊԵԿ-ի նկատմամբ հանրային վերաբերմունքը փոխվում է, վստահության աստիճանը մեծանում է, և ուզում եմ, որ ՊԵԿ-ի իմիջի փոփոխությունն անընդհատ և լավ տեմպերով շարունակվի:

 ՊԵԿ ասելով՝ մարդկանց մոտ պետք է բոլորովին ուրիշ ասոցիացիաներ առաջանան: Հույս ունեմ, որ այդ գործընթացն արդեն իսկ սկսվել է: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն ջանքերի համար, որ ներդրվում են այդ ուղղությամբ: Իհարկե, հատկապես այստեղ այս շեշտադրումն անելը շատ կարևոր է, որովհետև այսօր, ըստ էության, ՊԵԿ-ը թվայնացման ոլորտում կարծես մեր պետական կառավարման համակարգի առաջամարտիկն է, իսկ թվայնացումը նույնպես մեր կառավարության համար առաջնահերթություն է: Դա հնարավորություն պետք է տա, որ պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը և մակարդակն էականորեն բարձրանան: Անպայման այդ ուղղությամբ պետք է գնանք առաջ:

Պարոն Անանյան, աշխատանքային քննարկումների ընթացքում այս մասին խոսել ենք, և կարծում եմ՝ մեր գործընկերները պետք է իմանան, որ մեր աշխատանքային քննարկումների մթնոլորտը վերջին 10 ամիսների ընթացքում բարելավվել է, այդ քննարկումների մեջ լարվածությունը վերանում է, և ես դրա համար ցանկանում եմ Ձեզ և ներկաներին շնորհակալություն հայտնել: Ցանկանում եմ սա արձանագրելով՝ բոլորիս քաջալերել, որպեսզի մենք այս պրոցեսը վստահ և հաստատակամ շարունակենք, որովհետև իսկապես սա այն կարևոր անկյունաքարերից է, որի վրա պետք է մեր ապագան կառուցենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում