Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Ազգային արժեքները շաղ մի տվեք խոզերի առջև

Մովսեսն իր «Տասը պատվիրանները» սկսում էր հետևյալ պատվիրանով. «Աստծո անունը զուր տեղը մի տուր»: Եթե խորանանք կրոնական տեքստի մշակութային էության մեջ, ապա կտեսնենք, որ դա այդքան էլ կրոնական չէ: Պարզապես տվյալ ժամանակաշրջանում քաղաքական էթիկան և իրավական նորմը չէր կարող չլինել կրոնական, երբ մարդու մտածողության և աշխարհաճանաչողության հիմնական միջոցը առասպելն էր: Տասնաբանյան անշուշտ պետք է դիտարկվի որպես իրավական տեքստ կամ էլ էթիկայի ժողովածու:

Մովսեսից շատ ավելի ուշ գալիս է Նազովրեցի Հիսուսն ու այսպիսի մի միտք է արտահայտում. «Մարգարիտները շաղ մի տվեք խոզերի առջև»: Ինչպես տեսնում ենք, Հիսուսի ու Մովսեսի մտքերը գրեթե նույնական են, պարզապես առաջինն էլ ավելի է կատարելագործում երկրորդի առաջ քաշած կոնցեպտը՝ իհարկե իրեն բնորոշ փիլիսոփայական հմայքով ու բառախաղով:

Ընդհանրապես գիտության մեջ մի տեսակետ կա, որի համաձայն՝ զորեղ կրոնական շարժումները պատասխանն են հասարակություններում անարդարության, վաշխառության, հանցագործության և այլ արատավոր դրսևորումների ծավալների մեծացմանը:

Այլ խնդիր է, որ հետագայում դրանք էլ դառնում են անարդարության գործիքներ:

Հին աշխարհի մարդու համար արժեքները վերևում էին՝ երկնքում կամ էլ երկնային Երուսաղեմում, իսկ գերագույն արժեքը և մնացյալ արժեքների համագումարը Աստծո գաղափարն էր։ Այսինքն՝ անհատն իրեն շրջապատող աշխարհի հետ փոխհարաբերվում էր երկնքի հետ միջնորդավորված, քանի որ արժեքները այնտեղ էին լեգիտիմություն ստանում։ Հենց սա է պատճառը, որ մարդիկ Աստծո անունով սկսում են չարիք ու անարդարություն գործել, Աստծո երևակայական օրհնությամբ վաշխառությամբ զբաղվել և թալանել այլոց։ Մեկնաբանության և ավելի շուտ արժեքը մեկնելու խնդիր է։ Յուրաքանչյուր ոք կարող է արժեքը կամ Աստծո գաղափարը յուրովի մեկնել և դրա հիման վրա էլ փոխհարաբերվել շրջապատող աշխարհի հետ։

Ահա այս պատճառով է Մովսեսն արգելում շահարկել Աստծո անունը, այսինքն՝ նա փորձում է մարդկանց համոզել, որ չի կարելի արժեքը մանրադրամ դարձնել ու դրա ազդեցությամբ անարդարություն գործել։ Նույն միտքը կրկնում է նաև Հիսուսը, որն էլ իր հերթին պնդում է, որ չի կարելի արժեքի մեկնությունը վստահել անգրագետ ու մոլեռանդ զանգվածներին, քանի որ վերջիններս հակված են պղծել ու հողին հավասարեցնել այն ամենը, ինչ որ մենք արժեք ենք համարում։

Աստվածաշնչյան այս ճշմարտությունները պետք է տիրապետող լինեն նաև ժամանակակից աշխարհում և, մասնավորապես, մեր իրականությունում։ Ներկայումս մեզ շրջապատող միջավայրն ապակրոնական է կամ, ինչպես ընդունված է ասել՝ աշխարհիկ։

Արժեքներն այլևս երկնքում չեն, այլ այստեղ, մեր կողքին ու հողի վրա ամուր կանգնած։ Մենք ենք լեգիտիմացնում այդ արժեքները, քանի որ հենց ինքներս մեզ հռչակել ենք որպես բարձրագույն արժեք։

Բայց աշխարհաճանաչողության և մտածողության ձևի փոփոխությունն ամենևին էլ չի փոխում հիմնախնդրի էությունը։ Հիմքը նույնն է․ արժեքները նորից ու նորից պղծվում են և հաճախ էլ օգտագործվում որպես չարիք գործելու միջոց։ Նորից մեկնաբանության և մեկնության խնդիր կա։ Ո՞ւմ է վերապահված արժեքների մեկնության պատասխանատվությունը։

Ներկայումս հայկական իրականությունում ամենից հաճախ քննարկվող թեմաները կապված են ազգային արժեքների հետ։ Ավելի ճիշտ, ինչ-որ ակտիվ կամ էլ վերջին շրջանում ակտիվացած խմբեր ահազանգում են՝ իբրև թե ազգային արժեքները վտանգված են, այլասերվում և պղծվում են։ Երևակայական հենց այս հիմքի վրա էլ ատելության և բռնության հսկայական էներգիա է կուտակվել, իհարկե, հանուն ազգային արժեքների պաշտպանության։

Բայց ազգային արժեքների պաշտպանները չեն կարողանում պատասխանել, թե ի վերջո ո՞րն է ազգային արժեքը և ինչո՞ւ են դրանք վտանգի տակ։ Իրականում պետք է փաստենք, որ արժեքները ոչ միշտ են լինում համընդհանուր ու համընդգրկուն։ Միևնույն արժեքը կարող է տարբեր կերպարանքներ ունենալ և այդ տարբերությունը պայմանավորված է մարդկային տարբեր հայացքներով։ Չէ՞ որ ամեն մարդ ունի միայն իրեն ներհատուկ դեմքի արտահայտությունն ու նայվածքը, և արժեքներն էլ մարմնավորվում են հենց մարդկային ամեն մի հայացքին համապատասխան։ Ի վերջո, բոլոր մարդիկ չեն կարող տեսնել միևնույն աշխարհը։ Աստվածաշնչում գրված է, որ Աստված մարդուն ստեղծեց իր կերպարանքով, այսինքն՝ ամեն մարդ Աստծուն տեսնում է հենց իր կերպարանքով։

Նույնը արժեքների պարագայում է, և մարդը յուրաքանչյուր արժեք տեսնում ու ընկալում է իր ինտելեկտին և աշխարհաճանաչողությանը համապատասխան։

Այսինքն՝ ազգային արժեքների պաշտպաններն իրականում պայքարում են ոչ թե հանուն ազգային արժեքների, այլ այդ նույն արժեքների իրենց մեկնաբանության։ Նրանք հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ ուրիշ մարդիկ էլ այդ նույն արժեքների վերաբերյալ ունեն իրենց սեփական մեկնությունը, որը պարտադիր չէ համընկնի առաջինների մեկնաբանության հետ։ Համաշխարհային պատմության ընթացքում հանրային կոնֆլիկտների մի զգալի մասը պայմանավորված են եղել այս կամ այն արժեքի տարբեր մեկնաբանություններով, քանի որ հնարավոր չէ, որ հասարակական բոլոր խմբերը միևնույն արժեքը միևնույն կերպ ընկալեն։ Իրականում սա լուրջ կոնֆլիկտ է, որը կանխարգելելու նպատակով պետությունները չափազանց կենսունակ լուծում են մտածել։ Այն է՝ հաստատել օրենքի գերակայություն և թույլ տալ բոլոր հանրային խմբերին տարբեր կերպ մեկնաբանել այս կամ այն արժեքն ու երևույթը։ Միևնույն ժամանակ ստեղծել են այնպիսի մեխանիզմ, որը տարբերներին թույլ կտա ապրել միևնույն միջավայրում՝ իրավական ճանապարհով արգելակելով փոխադարձ հաշվեհարդարի միտումը։

Այդ մեխանիզմը հանրային դաշինքի գաղափարն է, որը մեկ ամբողջական մեխանիզմ է՝ միավորված տարբեր հանրային խմբերով։ Հանրային դաշինքի բացակայության դեպքում մարդիկ նորից կվերադառնան միջնադար, և վերստին առաջնային պլան կմղվի ինկվիզիցիայի ինստիտուտի անհրաժեշտությունը։

Այսինքն՝ մարդկային ինչ-որ խումբ արժեքային իր պատկերացումներին գերակա կարգավիճակ կշնորհի, իսկ մնացյալ խմբերն էլ կհալածվեն և կչեզոքացվեն։

Սա, իհարկե, անթույլատրելի պրակտիկա է։ Եվ հենց այս անթույլատրելիությունն է մեզ հուշում, որ Հայաստանում նույնպես պետք է գերակա դառնա հանրային դաշինքի գաղափարը, որտեղ հանրային բոլոր խմբերը հավասար իրավունքներ կունենան և ոչ ոք հետապնդումների չի ենթարկվի արժեքային պատկանելիության համար։ Մենք չենք կարող Հայաստանում ապրող բոլոր մարդկանց պարտադրել մեր արժեքները, մարդիկ տարբեր են և հենց տարբերության դիրքերից են ընկալում արժեքները։

Միասնականության գաղափարն իրականում միֆ է, քանի որ մենք չենք կարող բոլոր մարդկանց նույնացնել, տարբերները չեն կարող նույնականանալ, ընդհակառակը՝ մենք պետք է շարժվենք ազգային ներդաշնակության և համակեցական խաղաղության ճանապարհով, որտեղ բոլոր տարբերներն իրենց տարբերությամբ կկազմեն մեկ ամբողջական օրգանիզմ, որն է՝ Հայաստանի Հանրապետությունը։ Իրականում հանրույթը, որպես այդպիսին, խճանկար է հիշեցնում, այն մեկ ամբողջական մարմին է, բայց կազմված է բազմագույն և տարբեր որակի հարյուրավոր քարերից։ Միակ միավորող մեխանիզմը Սահմանադրությունն է, որը կյանքի է կոչում դաշինքի համակեցության գաղափարը։

Ամենն այս արդեն վաղուց հայտնի փաստ է և այնպես չէ, որ հենց այս հոդվածով փորձում ենք հեծանիվ հայտնագործել։ Բայց, ցավոք սրտի, մարդկային ինչ-որ խմբեր չեն կարողանում հասկանալ ու ընկալել հանրային դաշինքի գաղափարը։ Նրանք շարունակում են մոլորվել և հանրությանն էլ մոլորեցնել կեղծ կատեգորիաների շահարկմամբ։ Շարունակում են խոսել ազգային գաղափարախոսության, ազգային արժեքների և նմանատիպ այլ աբստրակտ հասկացությունների մասին։ Ազգային արժեքների սեփական մեկնությունը փորձում են պարտադրել մյուսներին՝ անհամաձայնություն հայտնողներին էլ դիտարկելով որպես դավաճան և ազգադավ։ Նրանք չեն հասկանում, որ ազգային արժեքը սահմանադրական հստակ արձանագրված նորմ չէ և կարող է հարյուրավոր մեկնաբանություններ ունենալ։

Բոլոր արատավոր դրսևորումներն այս առկա էին Ազգային ժողովի բակում և հենց այսօր։ Մարդկային ինչ-որ խմբեր եկել ու ազգային արժեքների իրենց ընկալումներն էին փորձում պարտադրել բոլորին՝ թքած ունենալով հանրային դաշինքի, Սահմանադրության և օրենքի վրա։ Հենց այդ ակցիան ստիպեց մեզ հիշել Մովսեսին և Նազովրեցի Հիսուսին, ինչպես նաև նրանց կողմից մատնանշված աստվածաշնչյան ճշմարտությունները։

Ազգային արժեքների պաշտպանության դիրքերից հանդես եկողներն իրականում հենց այդ արժեքների առաջնային պղծողներն են, քանի որ դրանց քաղաքական մանրադրամի կարգավիճակ են շնորհել, դարձնելով էժանագին շահարկման առարկա։ Նրանք ազգային արժեքը քաղաքական խաղալիք են դարձրել ու անընդհատ խաղում են դրա հետ՝ դատապարտելով անխուսափելի արժեզրկման։ Աստվածաշնչյան հռետորաբանությամբ այդ մարդկանց պետք է հորդորենք ազգային արժեքները զուր տեղը չշահարկել, ինչպես Մովսեսն էր արգելում Աստծո անունը զուր տեղը գործածել։

Իսկ հայաստանցիներին հորդորում ենք զերծ մնալ համանման արատավոր դրսևորումներին միանալու գայթակղությունից։ Կիսագրագետ ու մոլեռանդ տարրերը կանցնեն ու կգնան, ժամանակը բերել է, ժամանակն էլ կտանի։ Հանրությունը հենց ինքն իր փորձառությամբ չպետք է թույլ տա, որ ազգային արժեքները հայտնվեն խոզերի առջև, քանի որ կիսագրագետ ու մոլեռանդ տարրերը հակված են պղծել ու ցեխոտել ամեն մի լուսավոր դրսևորում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում