Լիբիայի կառավարության փոխվարչապետ Ալի Ֆարաջ ալ Կատրանին հայտարարել է հրաժարականի մասին և աջակցություն հայտնել լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարի ռազմական գործողությանը: Այդ մասին հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը:
Ըստ նրա տեղեկությունների, ալ Կատրանին Խաֆթարի ռազմական գործողությունը համարել է «ազատագրական» և քննադատել Լիբիայի կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի քաղաքականությունը, որը, ալ Կատրանիի խոսքով, Տրիպոլիում համագործակցում է զինյալների հետ:
Անցած շաբաթ Խաֆթարը հայտարարել է Տրիպոլիի վրա լիբիական ազգային բանակի հարձակման սկսվելու մասին: Ըստ վերջին տվյալների, ռազմական գործողության ընթացքում զոհվածների թիվը հասել է 32-ի, ևս շուրջ 50 հոգի վերքեր են ստացել:
Տարհանվել է մի քանի հազար մարդ:
Ներկայում Լիբիայում պահպանվում է երկիշխանությունը. երկրի արևելքում, Տոբրուք քաղաքում, գտնվում է խորհրդարանը, իսկ արևմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքում, հաստատված է ՄԱԿ-ի աջակցությամբ ձևավորված և միջազգային հանրակցության կողմից ճանաչված ազգային համաձայնության կառավարությունը՝ Սարաջի գլխավորությամբ:
Երկրի արևելքում հաստատված իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ՝ հենվելով ազգային բանակի վրա, որը գլխավորում է մարշալ Խալիֆա Խաֆթարը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:









































