ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատները երբեք չեն տեսնի նախագահ Դոնալդ Թրամփի հարկային հայտարարագրերը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվենին՝ Fox News հեռուստաալիքի եթերում։
Նրա խոսքով՝ դեմոկրատներն իրենք էլ «գիտեն, որ երբեք չեն ստանա» Թրամփի հարկային հայտարարագրերը։
Այս տարվա ապրիլի սկզբին հայտնի դարձավ, որ դեմոկրատներն անցած վեց տարիների՝ ԱՄՆ նախագահի հարկերի վերաբերյալ հարցում են հղել։ Թրամփը պատասխանել է, որ մտադիր չէ տեղեկատվություն տալ, քանի դեռ ինքը «աուդիտի ներքո է»։









































